Ալիևը էրդողանին հայտնել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ի ուշ երեկոյան զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմել է նախորդ օրը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ կայացած բանակցությունների մասին։ Իլհամ Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ, որն այս ներկայացրել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ սկզբունքներով, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմամբ, տրանսպորտային միջանցքների բացմամբ, սահմանների սահմանազատմամբ: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
Ադրբեջանական պետության ղեկավարը նշել է, որ այսօր կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ՝ ներառելով և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների և հետագա շփումների շուրջ»,- մեջբերում են լրատվամիջոցները։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 0,51 կմ/ժ