ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան կտրամադրի անհրաժեշտ օգնությունը. Շոյգու

Kremlin.ru

Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան նրանց կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Aysor.am։

«Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Անթաքույց սպառնալիքներ են, շանտաժ։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը», - ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Շոյգուն:

Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: