ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացնում է նոր սառը պատերազմի մասին

© EPA-EFE/DUMITRU DORU

Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» Սառը պատերազմի սպառնալիքի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի առաջ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Սեթոն Հոլլ համալսարանի (Նյու Ջերսի) շրջանավարտների հետ։ Արարողությունը հեռարձակվել է համալսարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր սառը պատերազմի սպառնալիք, ահաբեկչությունից և հնագույն ժամանակներից եկած ներքին վեճերից մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճ, որն անտեսում է հիմնական ճշմարտությունն առ այն, որ միջազգային լուծումները միշտ բխում են ազգային շահերից՝ ահա այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի պառակտման ևս մեկ նշան»,- ասել է նա:

Աշխարհին սպառնացող այլ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: