ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Ացախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ը։

Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը,Արցախի հետագա ճակատագրին։

Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։

Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: