ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի, ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր կխաղա. Զախարովա

mid.ru

Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այսօր ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության ու բարգավաճման գոտի դարձնելն է, այդ գործընթացին աջակցելը: Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների համալիր կարգավորումն է, ամուր խաղաղության հաստատումը։ Հիմք են կազմում առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք հետևողականորեն իրականացվում են։
Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: