ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնատար փոխադրումների ամբողջական ազատականացման հարցը

Բելառուսը քննարկում է Հայաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հնարավորուըյունը։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նշվում է, որ տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լյախնովիչը մասնակցել է Բիշքեկում կայացած ԵԱՏՄ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման շրջանակում Բելառուսի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը բանակցություններ է վարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:

Բելառուսի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ գլխավոր թեման միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացումն էր։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում համատեղ խառը հանձնաժողովի նիստ անցկացնել ու արձանագրություններով ամրապնդել մշակված որոշումները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: