ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն արգելել է իր լիցենզիայի ներքո արտադրված հակատանկային հրթիռների մատակարարումն Ուկրաինային

Defense One

Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը և Բեռլինին թույլ չի տվել Ուկրաինային մատակարարել Գերմանիայում իսրայելական տեխնոլոգիաներով արտադրված և իսրայելական լիցենզիայի տակ գտնվող հակատանկային հրթիռներ: Panorama-ի փոխանցմամբ; այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։

Հոդվածում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ՝ քննարկելու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը:

«Կալը Էշելին հարցրեց, թե Իսրայելը թույլ կտա՞ Բեռլինին փոխանցել Spike հակատանկային հրթիռները Ուկրաինա, որոնք արտադրվում են Գերմանիայում գտնվող իսրայելական գործարանում: Ըստ լիցենզիայի՝ Իսրայելը պետք է հաստատի այդ հրթիռների ցանկացած փոխանցում երրորդ կողմին»,-լրատվական կայքին հայտնել են աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Էշելը մերժել է խնդրանքը՝ ասելով, որ Իսրայելը Ուկրաինային միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա կմատակարարի։

Իսրայելական աղբյուրը կայքի լրագրողին բացատրել է, որ Ուկրաինային նման հրթիռների մատակարարումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը կվնասի Իսրայելի անվտանգության շահերին Սիրիայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: