Տեղի է ունեցել Արցախի պատվիրակության և Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների ու լիբանանահայերի հանդիպումը

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։
Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, 2020թ․ մայիսի 15-ին ընտրված հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։
Արթուր Թովմասյանը ելույթով հանդես է եկել լիբանանահայ համայնքի առջև՝ ընդգծելով Լիբանանի ցուցաբերած անսահման աջակցությունը ինչպես 1915-1922 թթ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդին,այնպես էլ արցախահայությանը։
Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած ԱՀ ԱԽ նիստին, ԱՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շ․ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է ,որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
ԱԺ նախագահը վստահորեն հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս։ ԱՀ նախագահի արտահայտած մտքերը, ըստ Արթուր Թովմասյանի, համահունչ են Արցախի խորհրդարանի 4 +1 խմբակցությունների հրապարակած վերջին հայտարարություններին։
Արթուր Թովմասյանը լիբանանահայ համայնքին է ներկայացրել Արցախի հետպատերազմյան իրողություններից բխած իրավիճակը, ընդգծել , որ ԱՀ իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի ընթացքում ԱՀ ԱԺ գումարած նիստերին, ինչպես նաև 10-յակ պետությունների քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ԱԺ հայտարարություններին։
Իր խոսքում Ազգային ժողովի նախագահը առանձնահատուկ կարևորել է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը․ «Արցախի ժողովրդի անվտագության հուսալի երաշխավորներ են ԱՀ Պաշպանության բանակը և ռուս խաղաղապահ զորակազմը»։
Ելույթի ավարտին՝ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։
Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
-
05:35
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սիրիայի հավաքականին
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
-
16:04
Թուրքիայի իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել դեպի Լիբանան չվերթերի իրականացման հնարավորություն
-
15:36
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:05
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ