ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ դաշնակցային մակարդակի. ՌԴ դեսպանատան խորհրդական

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով՝ դառնալով ավելի բազմակողմանի և ընդլայնված, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծման 20-ամյակին նվիրված «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինը՝ հիշեցնելով հայ-ռուսական հարաբերությունների պատմական խորը արմատները և քրիստոնեական այն ընդհանուր արժեքներն ու ժառանգությունը, որ կրում են թե՛ հայ, թե՛ ռուս ժողովուրդները:

«Ներկայումս մեզ համախմբում են առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական լայն կապերը: Իսկ ռուս-հայկական փոխգործակցությունը ռազմական ոլորտում ուղղված է երկու պետությունների, Անկախ պետությունների համագործակցության հարավային թևի անվտանգության և Անդրկովկասում կայունության ապահովմանը», - նշեց ռուս դիվանագետը:

Խոսելով ՀԱՊԿ-ի նշանակության մասին՝ Դմիտրի Պանտելինը շեշտեց, որ 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպությունը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ աննախադեպ բարձր, դաշնակցային մակարդակի և կուտակել է մեծ ներուժ անվտանգության նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար:

«Մեր կազմակերպությունն ամրապնդվում է տարեց տարի՝ յուրացնելով անդամ պետությունների լավագույն փորձը», - ասաց Պանտելինը:

Ռուսաստանի դեսպանության խորհրդականը նաև հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում նախագահում է Հայաստանը, որին բաժին ընկավ բավական բարդ և պատասխանատու ժամանակաշրջան, որի ընթացքում 2022 թ. հունվարին տեղի ունեցան հայտնի դեպքերը ՀԱՊԿ անդամ Ղազախստանում: Եվ հենց Հայաստանի նախագահությամբ որոշում ընդունվեց խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան՝ ներքին իրավիճակը կայունացնելու նպատակով:

«Ղազախստանում ՀԱՊԿ-ի իրականացրած խաղաղապահ գործողությունը հաստատեց անդամ պետություններում անվտանգությունը արդյունավետորեն ապահովելու հավաքական ուժերի պատրաստականությունը և ցույց տվեց միջազգային հանրությանը կազմակերպության գործունակությունը», - ընդգծեց ՌԴ դեսպանության խորհրդականը:

Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից մեկ տարի ժամկետով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: