ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում. Լավրով

© MFA Russia

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի, թե՛ ՀԱՊԿ-ի գծով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հինգշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նման [կենսաբանական] լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այս երկրների հետ քննարկում ենք այդ խնդիրները՝ երկկողմանի հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ մենք կնքում ենք կամ արդեն կնքել ենք, կամ պատրաստվում են նշանակման՝ կենսաբանական անվտանգության վերաբերյալ համագործակցության հուշագրեր, որոնք ենթադրում են փոխադարձ տեղեկացում, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը մեր յուրաքանչյուրիս երկրում»,- ասել է Լավրովը։

«Թափանցիկությունը կարևոր է համոզվելու համար, որ այդ ծրագրերը չունեն ռազմական հարթություն, քանի որ դա արգելված է [Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին] կոնվենցիայով: Այս հուշագրերը ներառում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեության հետ։ Բացի այդ, գրված է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- հավելել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: