ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս 30 տարվա ընթացքում դրանք տեղափոխվել են նաև միջպետական հարթություն և շարունակել զարգանալ փոխըմբռնման, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության մթնոլորտում:

Մենք երբեք չենք մոռանա, որ Ուրուգվայը 1965 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է, որով վերահաստատել է մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների՝ իր ջատագովի համբավը: Ներկայում մեր երկրների կապերը սերտացնող կարևոր գործոն է ցեղասպանությունից հետո Ուրուգվայում ձևավորված հայ համայնքը։

30-ամյա հոբելյանին ընդառաջ կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը, ինչը վկայում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ապագային միտված տեսլականի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարեկամ Ուրուգվայի հետ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: