ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ողջ ռուսական աշխարհին. Լավրով

KP

Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, ողջ ռուսական աշխարհին, դա այլևս ոչ ոք չի թաքցնում, ուրբաթ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը զգուշացրել է, որ Ռուսաստանին «չեղարկելու» Արևմուտքի քաղաքականությունը դեռ երկար կշարունակվի։
«Ռուսաստանը չեղարկելու մշակույթը և այն ամենը, ինչ կապված է մեր երկրի հետ, հասել է աբսուրդի: Արգելքներ են դրվել այնպիսի դասականների վրա, ինչպիսիք են Չայկովսկին, Դոստոևսկին, Տոլստոյը և Պուշկինը: Հալածանքներ են իրականացվում ռուսական մշակույթի և արվեստի գործիչների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, կարող եմ վստահաբար ասել, որ այս իրավիճակը մեզ հետ դեռ երկար է լինելու»,-  ասել է Լավրովը։
«Մենք պետք է գիտակցենք, որ այն բացահայտեց Արևմուտքի իրական վերաբերմունքը այն գեղեցիկ կարգախոսներին, որոնք առաջ էին քաշվել 30 տարի առաջ Սառը պատերազմի ավարտից հետո, համընդհանուր մարդասիրական արժեքների, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր եվրոպական տուն կառուցելու կոչերը:

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ հավաքական Արևմուտքի ճնշման ֆոնին Ռուսաստանում նկատվում է համազգային համախմբում։

«Իրականում երկրում համախմբվում են առողջ, հայրենասեր ուժեր, և դա, իհարկե, շատ կարևոր է այս փուլում»- հավելել է ՌԴ ԱԳնախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: