ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններն այն մասին, թե իբր Չինաստանը «համաշխարհային կարգի ամենալուրջ մարտահրավերն է» ամբողջությամբ խեղաթյուրում է ճշմարտությունը։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Վենբինը նշել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը բովանդակում է «ստահոդ տեղեկատվություն, չափազանցնում է «չինական սպառնալիքը», միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և արատավորում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը»:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հանդես է եկել հիմնական ելույթով: Նա հայտարարել է, որ Չինաստանն աշխարհի միակ երկիրն է, որը ցանկանում Է փոխել աշխարհակարգը և ռեսուրսներ ունի այդ խնդրի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում հասնել Չինաստանի հետ ո՛չ հակամարտության, ո՛չ «սառը պատերազմի», չի փորձում ՉԺՀ-ին զրկել համաշխարհային տերության կարգավիճակից կամ խանգարել նրա տնտեսական աճին, սակայն կպաշտպանի միջազգային օրենքները, համաձայնագրերն ու ինստիտուտները, որոնք երաշխավորում են առանձին երկրների ու անհատների իրավունքը

Բլինքենը Չինաստանն անվանել է «միջազգային կարգի ամենալուրջ մարտահրավերը երկարաժամկետ հիմունքներով», սակայն որպես սպառնալիք մասնավորապես նշել է Ռուսաստանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: