ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դիմադրության շարժումն անկասելի է․ ողջ Հայաստանն է միացել այս պայքարին»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է այսօր Հայաստանում տեղի ունեցած բողոքի գործողություններին:

Ֆեյսբուքյան իր էջում Սաղաթելյանը մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։

Տևական ժամանակով փակվել են՝

- Երևան-Աշտարակ մայրուղին,

- Երևան-Սևան մայրուղին,

- Սպիտակ-Երևան մայրուղին,

- Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),

- Վարդենիս-Սոթք ճանապարհը։

Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։

Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։

Սիրելի հայրենակիցներ, Դիմադրության շարժումն այլևս անկասելի է: Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին:

Աստծով, ոգով, մինչև վերջ…»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: