ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան

ՀՀ կառավարությունը բավարարել է «Սոլարա» ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ սարքավորումներ և հումք ձեռք բերելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, «Սոլարա»-ն Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից է, մասնագիտացած մասնավոր, բիզնես և արտադրական մասշտաբների արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մեջ:

Ընկերությունը հիմնել է ալյումինի արտաձգման «Կոնստալ» գործարանը Աբովյան համայնքի տարածքում, որի համար ձեռք է բերել 23 հազար քմ տարածք՝ արտադրական գործունեություն իրականացնելու համար:

Գործունեության հիմնական ուղղություներն են՝ արևային ֆոտովոլտային վահանակների համար ալյումինե շրջանակների արտադրությունը և արևային կայանների տեղադրման համար նախատեսված ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը:  Գործարանում կարտադրվեն նաև ալյումինե դռների և պատուհանների համար շրջանակներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի խոսքով, Կառավարության այս որոշումը կարևոր խթան է Հայաստանում արտադրության կազմակերպման գրավչությունը մեծացնելու և ներդրումներ կատարելու համար:

«Հայաստանի Կառավարությունը մշտապես աջակցել է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ոլորտում իրականացվող աշխատանքներին: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսական աճը էլ ավելի կայունացնելու և առաջ գնալու համար անհրաժեշտ է տնտեսության զարգացման վեկտորներն ուղղել դեպի արտադրողները: Մենք մեր հերթին որդեգրել ենք այս կարևոր ուղեգիծը և շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ալյումինի արտաձգման գործարանի ստեղծման ներդրումային բյուջեն կազմում է 15 մլն դոլար, որի արդյունքում մենք կունենանք ոչ միայն կայուն արտադրություն, այլ նաև կստեղծենք շուրջ 200 աշխատատեղ»,-նշել է «Սոլարա»-ի գլխավոր տնօրենը:

Արտադրանքի զգալի մասն արտահանվելու է ԱՄՆ, Եվրոպա և ԵԱՏՄ անդամ երկրներ:

Ալյումինի արտաձգման գործարանի բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերին, և աշխատելու է ամսական 600-800 տոննա արտադրական հզորությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: