ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը հայտարարել է, որ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին:

«Արդեն ժամանակն է, որ այս հողերում գրվի հաջողության, խաղաղության ու զարգացման պատմությունը: Անցյալում գործած մեր սխալներից դասեր քաղելով՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներ պետք է միշտ միասին կառուցենք մեր ապագան: Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք: Հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որն իմ սիրելի եղբայրը՝ Ալիևը, ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը:

Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: