ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով

© Russian Foreign Ministry Press Service/TASS

Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն։ Այս մասին ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դուք ասացիք, որ դիվանագետներին երկու կողմից էլ վռնդում են: Մենք ոչ մեկին չենք վռնդել։ Այս պատժամիջոցները, որոնք նման են հիստերիայի (ես կասեի՝ ինչ-որ տեղ հոգեվարքի), նախաձեռնել է Արևմուտքը։  Այն արագությունը, որով դրանք սահմանվեցին, ինչպես նաև դրանց ծավալը ցույց են տալիս, որ դրանք մեկ գիշերվա ընթացքում չեն կազմվել։ Դրանք վաղուց են պատրաստվել։ Դժվար թե այդ պատժամիջոցները չեղարկվեն»,- ասել է Լավրովը։

«Համենայնդեպս, ԱՄՆ-ը ոչ հրապարակավ, բայց դաշնակիցների հետ շփումներում ասում են, որ երբ այս ամենն ավարտվի, պատժամիջոցները դեռ կմնան»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա պնդմամբ, խոսքը ոչ թե Ուկրաինայի մասին է, որը հանդես է գալիս որպես գործիք, «սակարկության առարկա», այլ Ռուսաստանի զարգացումը զսպելու։

«Այն (Ռուսաստանը-խմբ.) թույլ չի տալիս Արևմուտքին ստեղծել միաբևեռ աշխարհ, որը Վաշինգտոնն է հռչակել Եվրոպայի հնազանդ համաձայնությամբ։   Ի՞նչ կշահի Եվրոպան այս իրավիճակում աշխարհաքաղաքական առումով։ Ես չգիտեմ։ Քաղաքական վերլուծաբանները հիմա գրում են, որ ապագա հեռանկարների տեսանկյունից այս ամբողջ պատմության մեջ գլխավոր պարտվողը Եվրոպան է»,- ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: