ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիան՝ Երևանում (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երևանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում և երթ սկսել, փոխանցում է News.am:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանիսայի հրապարակում հայտարարել էր.

«Ժողովուրդը սահմանել է պահանջներ՝
1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ,  քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։
3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։
Պետք է գնանք դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։

Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք  պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: