ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ, դեռևս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները. Արմեն Գրիգորյան

Aysor.am

Մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլև Հայաստանում կայանի շինարարություն և կարողությունների ձեռքբերում: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ի դեպ, թիմը, որը պետք է զբաղվի այդ տվյալների ստացման և մաշկման գործով, ևս Սատլանտիսի կողմից ուսուցում է անցնելու և կարողություններ է ձեռք բերելու: Գլոբալ հաշվով, մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլև կարողություններ, ենթակառուցվածքներ, ինչը  մեծ խթան կլինի և գիտության զարգացման, և բիզնեսի հետաքրքրության»,-ասաց նա:

Անդրադառնալով հայկական առաջին արբանյակի կարողություններին, ԱԽ քարտուղարն ասաց, որ այն ունի միջինից ավելի կարողություններ. «Սա առաջին քայլն է: Նրանք, որոնք մտածում են, թե սրանով մեր բոլոր խնդիրները լուծվելու են, պետք է հիասթափեցնեմ: Բայց այն, որ արբանյակի կարողությունները միջինից բարձր եռն և դա մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսականից սկսած մինչև սահմանազատման գործընթացներ: Սահմանազատման գործընթացում այն օգտագործվելու է: Նաև ունի որոշակի յուրահատկություններ, որը քիչ այլ արբանյակներ ունեն»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ, դեռևս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները:

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը․ մայիսի 26-ին կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արբանյակի՝ տիեզերք դուրս բերումը տեղի է ունեցել պետական «Գեոկոսմոս» ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում։

Մինչև 2023-ի սկիզբը Հայաստանում կստեղծվի արբանյակային կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների թիմ։ Արբանյակային կենտրոնը կզբաղվի արբանյակի կառավարմամբ ու տիեզերալուսանկարների ստացմամբ, իսկ ընդունիչ կայանը կստանա ու կփոխանցի տվյալներ։ Արբանյակային լուսանկարները օգտագործվելու են սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության համար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: