ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի և Զելենսկու հանդիպումը բացառված չէ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ապրիորի չի բացառվում, այն պետք է պատրաստվի և վերջնական տեսքի բերվի փաստաթղթով, որի վրա աշխատանքները դադարեցված են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր դիրքորոշումը և Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը Զելենսկու հետ հանդիպման վերաբերյալ հայտնի է... Ապրիորի, ոչ ոք չի բացառում նման հանդիպումը, երբեք չի բացառել, բայց դա պետք է պատրաստել, եւ Պուտինի ու Զելենսկու հանդիպումն իմաստ ունի միայն որոշակի փաստաթուղթ վերջնական տեսքի բերելու համար, իսկ փաստաթղթի ուղղությամբ աշխատանքը վաղուց դադարեցվել է եւ դրանից հետո չի վերսկսվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին հարցին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: