ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումն այսօր հանդիպել է երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը, որի շուրջ նրանք հայտնել են իրենց դիրքորոշումը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է News.am-ը։

Նա տեղեկացրել է, որ կային քաղաքական ուժեր, որոնց իրենք դիմել էին, սակայն որոնք տարբեր պատճառներով ներկա չեն եղել հանդիպմանը։ Մինչև երեկո կամփոփեն խորհրդակցությունների առաջին փուլը և կհրապարակեն այն կուսակցությունների ցանկը, որոնք կողմ են արտահայտվել Արցախի հարցում «Դիմադրություն» շարժման հրապարակած սկզբունքներին և դիրքորոշումներին։

«Այս պահին կարող եմ ասել, որ ներկա գրեթե բոլոր ուժերը այդ տրամադրության մեջ էին (նկատի ունի կողմ էին – խմբ․)»,– ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա քննարկման օրակարգում եղել է միայն այդ հարցը։

ԱԽ փոխնախագահը նշել է, որ կարևորում են արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսության այս ձևաչափը ֏ հավելել, որ նման խորհրդակցություններ պարբերաբար կլինեն։

Լրագրողների հարցին, թե այսօրվա հանդիպմանը արդյոք կային ուժեր, որոնք մաս են կազմել Հայրենիքի փրկության շարժմանը, քանի որ դրանցից շատերն այսօր չեն մասնակցում «Դիմադրություն» շարժման պայքարին, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այդ ուժերից շատերը ներկա են եղել այսօրվա հանդիպմանը։

«Կամփոփենք և վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք»,– նշել է նա՝ հավելելով, որ կան կուսակցությունները, որոնք ծանոթանալով հայտարարության տեքստին, ժամանակ են խնդրել, որպեսզի վարչության նիստ հրավիրեն, քննարկեն և հետո միայն դիրքորոշում հայտնեն, թեև ներկա ուժերից որևէ մեկը առնվազն դեմ չի արտահայտվել։

Հարցին, թե արդյոք հայտարարության տեքստը կարող է փոփոխվել այս հանդիպումների արդյունքում, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ տեքստի բովանդակային փոփոխություն չի լինելու։ «Մենք պահում ենք հայտարարության տեքստի այն բովանդակությունը, որը ներկայացված էր ԱԺ–ում։ Խմբագրական և այլ փոփոխություններ գուցեև լինեն։ Նման առաջարկներ ներկա քաղաքական ուժերի կողմից եղել են»,– ասել է նա։

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս հարցի շուրը հրավիրյալ ուժերի ավելի մեծ կազմով հանդիպում անցկացվի, քանի որ բավականին հետաքրքիր առաջարկներ են եղել մասնակիցների կողմից։

Հարցին, թե ինչ սկզբունքներով են հրավիրել արտախորհրդարանական ուժերին, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ բացառությամբ մի քանի ուժերի, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասարկու են դարձել, հրավիրել են բոլորին։   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: