ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Արմեն Գրիգորյան

Կառավարության այսօրվա նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, լրագրողների հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում հայկական կողմի համար էակա՞ն է ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը շեշտադրելը, պատասխանեց․«Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փոխանցում է Tert.am-ը։  
Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատելով էլ կգտնենք ելքը»,-ասաց ԱԽ քարտուղարը։
 
Հարցին, թե ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» թեզը դեռ պնդո՞ւմ են` Գրիգորյանը պատասխանեց, որ Փաշինյանն ԱԺ-ում արդեն իսկ արձագանքել է դրան և իրենք բազմիցս այդ հարցին պատասխանել են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: