ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե առաջիկա հանդիպմանը ինչ են քննարկելու սահմանազատման հարցերով հանձնաժողովները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։

«Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:  

«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։

Իսկ ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու ընդդիմադիր գործիչները ներառված չեն աշխատանքային խմբում՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է, թե ինչու ներառված չեն հանձնաժողովի կազմում։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: