ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում կա որոշակի մարտավարություն, և ընդդիմությունն իր պահվածով չի կարող ստիպել, որ իշխանությունը շեղվի այդ ծրագրերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության ակցիաների վերաբերյալ իշխանությունը փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում՝ Հարությունյանը վստահեցրեց, որ այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է, կառավարությունն իրողություններն ընդունում է ի գիտություն: Նա հավելեց, որ կառավարությունը հրապարակային է իր գործողություններում, իր հայտարարություններում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում:

Անդրադառնալով ընդդիմության այն գործողություներին, որով տարբեր նախարարությունների մոտ ակցիաներ են իրականացնում և իշխանությունների ներկայացուցիչներից հավաստիացումներ  պահանջում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց, եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի: Նայեք, այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում ներխուժելով Արտաքին գործերի նախարարության շենք, ինչպես էր ինքն իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ի, որը իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումներ կան Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, այն փոխարտգործնախարարին, որը գնում է բանակցելու»:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, իր ազդեցությունն էլ թույլ է, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ կապված: Անդրադառնալով համապատասխան հայտարարություններ անելու ընդդիմության պահանջներին՝ Հարությունն ասաց. «Իշխանությունը հայտարարություններ և հաստատումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա, մարտավարություն կա: Եվ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»:

Ըստ նրա՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատի:

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,-ասաց Հարությունյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: