ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:

ԶՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Covid-19 համավարակից հետո կազմակերպության առաջին նստաշրջանն անցկացվում է Երևանում և շնորհավորել է Հայաստանին՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքի բարելավմանը և եվրոպական տարածաշրջանում երկրի ճանաչելիության բարձրացմանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:

Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: