ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Фото: Александр Щербак/ТАСС

 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա։
 
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է 1lurer.am։
 
Զախարովան նշել է, որ Ս․ Լավրովը հանդիպելու է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային օրակարգում եղած հարցերի շուրջ։
 
«Առաջին հերթին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման հարցը, Բալկանների, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի իրավիճակը»,- նշել է Զախարովան։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: