ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը ցինիզմ է անվանել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների որոշումը՝ իր ինքնաթիռը Սերբիա չթողնելու վերաբերյալ

Serbia Posts English

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ չթողնել իր ինքնաթիռը Սերբիա այցելելի։

Լավրովը ցինիզմ է անվանել Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը։

«Այժմ այս սկզբունքը [գործընկերներ ընտրելու ազատության], որն Արևմուտքը դրել է առաջնագծում, ոտնահարվել է հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է  գործընկերների ընտրության, ընտրության ազատություն ունենա»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների որոշումը՝ չթողնել իր ինքնաթիռը Սերբիա այցելելու համար, Բելգրադին զրկում է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս զարմանալի չէ։

«Ընդհանուր առմամբ, ինքնիշխան պետությունը զրկված է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, Սերբիայի միջազգային գործունեությունը գոնե այս պահին արգելափակված է ռուսական ուղղությամբ»,- ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: