ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահի մոտ շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:
Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:
Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին: Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների կարողությունների զարգացման քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: