ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԶՈՒ ԳՇ պետ կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխանցում է NEWS.am։

«Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,–ասել է նա։

Հարցին, թե արդյոք օրենքն է պատճառը, որ մինչև հիմա չունենք Գլխավոր շտաբի պետ, նախարարն ասել է, որ պատճառը դա չէ»։ «Պատճառը նաև ճիշտ որոշում կայացնել է, իհարկե։ Բայց նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը այսօր ամբողջությամբ կատարում է լիազորությունները»,– ասաց նա՝ հավելելով, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: