ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու երաշխիքներ չի տալիս

Москва24

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում։ Այս մասին երեքշաբթի օրը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Կամի Գրանը։

«Յուրաքանչյուր պետություն ունի միջուկային ոլորտում զենք ընդունելու կամ չընդունելու ազատություն: Խոսքը սահմանափակումների մասին չէ»,- ասաց նա՝ պատասխանելով հեռուստահաղորդման հաղորդավարի այն հարցին, թե Ռուսաստանին երաշխիքներ տրվելու են՝ հաշվի առնելով. հնարավոր ապագա միջուկային զենքի տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր որոշում է «ինքնիշխանաբար»։

Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի և Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չէև ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Կիևի հարաբերությունների թեմային՝ Գրանը նշել է, որ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցը այս պահին «օրակարգում չկա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: