ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, փոխանցում է Armenia Today:

«Կոչ անելով Անկարային ևս մեկ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաև նշվում է, որ Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած երկխոսությունը դիտարկվում է որպես դրական», – նշվում է փաստաթղթում։ Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցելու այդ գործընթացին:

Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնելու ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: