ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, հայտնում է  Արմենպրես-ը:

Նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Իր ելույթում Սերգեյ Լավրովը, գոհունակություն հայտնելով իր հայաստանցի պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:

Իր խոսքի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը նաև հրավիրեց Հայաստանի արտգործնախարարին այցելել Ռուսաստանի Դաշնություն հերթական այցով՝ շեշտելով, որ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը հրավերի համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: