ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրները կփոխանակեն քաղաքացիների վարկային պատմությունները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում հավանություն տվեց 2021 թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոխանցում է news.am-ը:

Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում կապիտալի միասնական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը:

Փաստաթղթի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից:

Միևնույն ժամանակ, վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն կտա բանկերին ավելի ճիշտ գնահատել իրենց ռիսկերը և այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող, պարտաճանաչ վարկառուին տրամադրել վարկեր ավելի լավ պայմաններով, քան հնարավոր էր սահմանափակ տեղեկատվության պարագայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: