ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Պոլսո Հայոց պատրիարք  Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին  այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքի էջը:

Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի  Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեանը։

 Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրությունների թեմայով և հայտնել, որ կանոնադրության կազմման աշխատանքները հասել են վերջին փուլին և հույս հայտնել, որ շուտով կհրապարակվի:

Խաժակ Սրբազանը Չավուշօղլուին տեղեկացրել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850- ամյակին նվիրված արարողություններ են նախատեսվում, ինչպես Հռոմում, այնպես էլ այլ վայրերում, որտեղ հայեր կան:

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ խոստացել է Ստամբուլում լինելու դեպքում այցելել պատրիարքարան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: