ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքմենստանի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան ընդգծում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը. Պուտին

tass

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի առաջին արտասահմանյան այցը հենց Ռուսաստան ընդգծում է երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: Այս մասին Պուտինն ասել է Կրեմլում իր թուրքմեն գործընկերոջ հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:

«Բարի գալուստ Ռուսաստան, մենք շատ ուրախ ենք, որ դուք ձեր առաջին արտասահմանյան պետական ​​այցը կատարում եք հենց մեր երկիր, սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ շատ ուրախ է տեսնել Թուրքմենստանի ղեկավարին Մոսկվայում:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ մեծ մասամբ Սերդարի հոր՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջանքերի շնորհիվ երկու երկրների փոխգործակցությունը «իսկապես ռազմավարական մակարդակի է հասել»։
«Ցանկանում եմ խնդրել, որ լավագույն մաղթանքները փոխանցեք նախորդ նախագահին, իմ վաղեմի լավ ընկերոջը, բնականաբար՝ մաղթելով նրան հաջողություններ և քաջառողջություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: