ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ

Panorama.am

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ինչպես վերջին մի քանի քառօրյաներին, այս անգամ էլ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում նիստերին։

Գրանցվել է  ՔՊ-ական 60 պատգամավոր, փոխանցում է Panorama.am։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պետք է քվեարկության դրվի  «Հայաստան»  և «Պատիվ ունեմ» խմաբկցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և  հայ-թուրքական  հարաբերությունների կապակցությամբ»  ԱԺ հայտարարության նախագիծը. «Քանի որ գլխադասային  հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել, նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցը պետք է քվեարկության դրվի»։
Նա նաև ասաց, որ հիմնական զեկուցողը բացակայում է, նախագիծն առանց քննարկման է դրվում քվեարկության։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ ՔՊ-ն  չի մասնացկի այս քվեարկությանը։ 

Որոշումը չընդունվեց՝ կողմ 0, դեմ 0, ձեռնպահ 0։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, որի օրակարգում էր իրենց ներկայացրած  «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չէր կայացել։ Իշխող ՔՊ-ական խմբակցության պատգամավորները չէին մասնակցել նիստին։

Հիշեցնենք նաև «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստը.

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝  Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝

Հայտարարում ենք․

1․ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝  բոլոր բաղադրիչներով։

4․ Ադրբեջանի Հանրապետության հետ  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման ( հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից  ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ  համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: