ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահը՝ Սիրիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ասել է նորանշանակ դեսպանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին պաշտոնի ստանձնման առթիվ և նշել, որ հայ-սիրիական հարաբերությունները պատմական բարեկամական հիմքերի վրա են ձևավորվել: «Վստահ եմ, որ ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը

Երկուստեք կարևորվել է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գործնական քայլերի ձեռնարկումը մշակութային և կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: