ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ: 

Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու  Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը: 

Արարատ Միրզոյանը Նիկոլա Մինչևին ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում անշրջելի են։

Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: