ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ընտանիքում առաջին հերթին որպես հայ ենք մեծացել. Նոբելյան մրցանակակիր

Panorama.am

Մենք ընտանիքում հիմնականում որպես հայ ենք մեծացել, մեր առաջին, մայրենի լեզուն հայերենն է։ Այս մասին հունիսի 15-ին Երևանում կ «Գիտության ե բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, հայտնում է NEWS.am։

«Իմ կյանքի պատանեկության տարիները պտտվում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ, որը, ինչպես հայկական մյուս կազմակերպությունները, նշանակալից դեր խաղաց իմ կյանքում»,- ասաց նա։

Ծնողներս շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում, նրանք ցանկանում էին լավ կրթություն տալ ինձ և պնդում էին, որ դրան լուրջ վերաբերմունք ցուցաբերվի։ Սկզբում ես այնքան էլ մոտիվացված չէի սովորելու հարցում, և ծնողներս ինձ շատ օգնեցին»,- հավելեց գիտնականը։

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը։ «Ալեք Մանուկյանի անվան ակումբում մենք զբաղվում էինք տարբեր սպորտաձևերով, մշակութային միջոցառումներ էինք անցկացնում»,- եզրափակեց Պատապուտյանը։
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է 2021 թ.՝ հպման ընկալիչների հայտնաբերման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: