ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.14 դրամ +0,14 EUR - 415.64 դրամ +0,64 RUB - 6.71 դրամ +0,71 GBP - 493.05 դրամ +0,05
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այս մասին «Դիմադրություն» շարժման երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է News.am-ը: 

«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց  նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարության պատասխանը այսօր հնչեցրեց  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ասել է, որ Փաշինյանի հետ «ունի պայմանավորվածություն, որ չխոսվի Արցախի կարգավիճակի մասին»։

«Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, որոնք ասում էին, թե դա այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 2,06 կմ/ժ
22 C°
 
34°  20° 
09.08.2022
35°  21° 
10.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: