ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանատունը 400 000 դոլար կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության ծրագրին

ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդական դիվանագիտության՝ հարթակի 2-ի ծրագրային առաջարկների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները, փոխանցում է News.am։ Այս նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Առաջարկվող ծրագրերը կարող են միտված լինել հետազոտական, կրթական, իրազեկման, վստահության ձևավորման միջոցներին ուղղված նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը:

Ծրագրի խնդիրները

• Ավելին իմանալ ու ավելի լավ պատկերացնել ընթացիկ պատկերը և առկա ներուժը՝ հակամարտությանը հաջորդած ժամանակահատվածում,

• Նպաստել հանրային ընկալումների փոփոխմանը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում,

• Դիտարկել տարածաշրջանային խաղաղության առաջ մղմանը նպաստող շփումների նոր մոդելների ներուժը,

• Խթանել այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ ավելի մեծ տեղ են գրավում հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, իրականացվում են շփումներ ժողովուրդների մակարդակով, կան ոչ պաշտոնական ցանցեր և մեխանիզմներ, որոնք

թույլ են տալիս այս համայնքներից յուրաքանչյուրում կրթել ու ներգրավել

հասարակության ավելի լայն օղակներին։

Մասնակիցներ և թիրախ

Ծրագրերը կարող են ներառել երիտասարդներին, լրագրողներին, ակադեմիական օղակների ներկայացուցիչների և/կամ կարծիք ձևավորող անձանց ու գործիչների՝ օգնելու հակամարտ կողմերի ժողովուրդների կապին ու շփումներին։

Բ. ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կատարման ժամկետը/տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս

Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ մինչև 5

Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ մինչև 400.000 ԱՄՆ դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: