ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Կիևին զենք մատակարարելով չի կարողանա Ռուսաստանին ստիպել շարժվել իրենց կանոններով. Լավրով

© Vyacheslav Prokofyev/TASS

ԱՄՆ-ն  զենք մատակարարելով Ուկրաինային չի կարողանա Ռուսաստանին զրկել միջազգային հարցերում սեփական ձայնի իրավունքից և ստիպել նրան կատարել Վաշինգտոնի հորինած կանոնները։ Այս մասին կիրակի օրը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչի է փորձում հասնել ԱՄՆ-ը՝ Ուկրաինա զենքի հավելյալ խմբաքանակ ուղարկելով, նախարարը նշել է, որ այդ նպատակները վաղուց են հայտարարվել Վաշինգտոնում։ «Փորձում են հասնել նրան, ինչ վաղուց էին հայտարարել, որ Ռուսաստանը պետք է իմանա իր տեղը, Ռուսաստանը միջազգային հարցերում սեփական ձայնի իրավունք չունի, Ռուսաստանը պետք է ենթարկվի ԱՄՆ-ի հորինած կանոններին։ Այսքանը, կարծում եմ, նրանց համար միանգամայն պարզ է, որ դա նրանց չի հաջողվի»,- ընդգծել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: