ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր միջոցներով. Դավիթ Բաբայան

a1plus

Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, քանի որ այս հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով պետք է իրատես լինել, քանի որ Արցախի հարցի համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է:

«Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր տեսակի միջոցներով:  Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ: Ադրբեջանը պնդում է,  թե Արցախն առհասարակ գոյություն չունի, իսկ մենք և միջազգային կառույցները խոսում ենք հակառակը »,-ընդգծեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: