ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.14 դրամ +0,14 EUR - 415.64 դրամ +0,64 RUB - 6.71 դրամ +0,71 GBP - 493.05 դրամ +0,05
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ հնարավոր կլինի համոզել Թուրքիային Սիրիայում նոր օպերացիա չսկսել

ФОТО: PIXABAY.COM

Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված գործողության հետ  կապված և հույս ունի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով  համոզել Անկարային հրաժարվել դրա իրականացումից:  Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: 

«Մենք հույս ենք դնում դրա վրա»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։

«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։

Երկուշաբթի ավելի վաղ TGRT-ն հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու համար և հրամանի է սպասում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 2,06 կմ/ժ
23 C°
 
34°  20° 
09.08.2022
35°  21° 
10.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: