ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 407.52 դրամ +0,52 EUR - 425.9 դրամ +0,9 RUB - 7.41 դրամ +0,41 GBP - 494.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին

Հունիսի 20-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին:

Սփյուքում ապրող մեր հայրենակից Լևոն Քիրաջյանն ավելի քան 30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել Կարեն Առաքելյանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բարեկամների հարենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նման մարդկանցով է հայրենիքը կանգուն:

Բարերարների ներդրումը բարձր են գնահատել նաև Արցախի 3-րդ ու գործող նախագահները: Լևոն Քիրաջյանի՝ բացառիկ հայի մասին Վրեժ Սարուխանյանը գիրք է հեղինակել «Բացառիկը» վերնագրով:

«Ամեն ամիս ուրախությամբ եմ նվիրատվություն իրականացնում՝գիտակցելով, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում հայրենիքի զարգացմանը: Մենք բոլորս պարտավոր ենք ուժերի ներածի չափով կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին»,- ասել է Լևոն Քիրաջյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,6 կմ/ժ
19 C°
 
31°  18° 
06.07.2022
32°  19° 
07.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: