ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունում քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով:

Կառավարությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ժամանակ պատասխանատուների կողմից քննարկվել են մարզահամալիրի կառուցման հետ կապված մանրամասներ: Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: