ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը կրկին արտահերթ ընտրություններ կանցկացնի

Интерфакс

Քաղաքական փակուղու ֆոնին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել են Կնեսեթը ցրելու որոշման մասին՝ փաստացի սկսելով նոր նախընտրական քարոզարշավը:         

Երեքուկես տարվա ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի վերջին։ Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության։ Մինչ ընտրությունները կառավարությունը կգլխավորի Յաիր Լապիդը, ով վերջին ամիսներին դարձել է Մոսկվայի համար ամենաքիչ ընդունելի իսրայելցի քաղաքական գործիչը։

«Մենք ամեն ինչ արել ենք իշխանությունը փրկելու համար, ամեն քար շուռ ենք տվել. Խորհրդարանը ցրելու որոշումը ճիշտ է Իսրայելի համար. Լապիդը կղեկավարի նախարարների կաբինետը սահմանված ընթացակարգերի համաձայն»,- երկուշաբթի երեկոյան ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։ Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի իր հետնորդը հաջողություն ունենա։ Իր հերթին Յաիր Լապիդը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող վարչապետին «երկրի շահերը անձնական շահերից վեր դասելու համար»։ Կնեսեթը ցրելու մասին օրինագիծը կարող է քվեարկության դրվել արդեն հաջորդ երկուշաբթի։ 

Նաֆթալի Բենեթը պատմության մեջ կմնա որպես Իսրայելի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: