ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի  և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ  հաշվետվությամբ հանդես է եկել  «Հայ հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: