ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։

Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում, հաղորդում է Aysor.am-ը:

68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է նախագծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ կարևոր համաձայնագիր է։

«Մենք  թվային բարեփոխումների  շատ կարևոր մի փուլում ենք ու  քաղաքական առումով չպետք է մոռանանք խնդրի մասին, որն ունենք. ընտրական գործընթացը պետք է  տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով ու դա պետք է լինի նույնականացման քարտը, սա շատ կարևոր  է, ու ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա», - կառավարության նիստում նշեց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: