ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն Անկարայում բանակցություններ են վարել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն Անկարայում բանակցություններ են վարել, Արմենպրես-ի, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին և դա իրագործելի է համարում։ Նրա խոսքով` Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

«Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիտորինգի կենտրոն, ինչպես նաև «անվտանգության գոտի» անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս»,- ասել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին և վստահեցրել, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։

Լիզ Թրասն իր հերթին նշել է, որ եթե հացահատիկը դուրս չբերվի Ուկրաինայի նավահանգիստներից, ապա լուրջ սով է սպասվում։

«Հացահատիկի ճգնաժամը պետք է լուծվի ոչ ուշ, քան հաջորդ ամիս։ Հակառակ դեպքում կլինեն շատ վնասակար հետևանքներ»,- զգուշացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։

Թրասը նշել է ուկրաինական հացահատիկով նավերի համար անվտանգ միջանցքի ապահովման կարևորությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: